211652_close_icon
views-count1007 դիտում article-date 15:27 20-12-2014

ԵԽ-ն ու ԵՄ հանձնաժողովը Հայաստանին և ևս 5 երկրների շուրջ 40 մլն եվրո կհատկացնեն

Եվրոպայի խորհուրդն ու Եվրամիության հանձնաժողովը նոր համաձայնագիր են ստորագրել, որն ուղղված է Արևելյան Եվրոպայի 6 երկրներում մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության զարգացմանը նպաստելուն: Համաձայնագրով նախատեսվում է 33,8 մլն եվրոյի հատկացում Հայաստանին, Վրաստանին, Բելառուսին, Մոլդովային, Ուկրաինային և Վրաստանին: Փաստաթուղթը Բրյուսելում ստորագրել են Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատտիանի-Դրագոնին և Հարևանության հարցերով Եվրահանձնաժողովի տնօրինության ղեկավար Միքայել Քեհլերը:

Նմանատիպ նյութեր