211652_close_icon

Տորեսը կարող է վերադառնալ «Լիվերպուլ»

views-count1161 դիտում article-date 19:26 21-12-2014
«Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Միլան»-ի կազմում, կարող է վերադառնալ «Լիվերպուլ», հայտնում է The Telegraph-ը: Աղբյուրի տվյալներով՝ 30-ամյա հարձակվողի խաղը չի տպավորել իտալական ակումբի ղեկավարությանը: Տորեսը ընթացիկ մրցաշրջանից առաջ է համալրել «Միլան»-ի կազամոը և ընդամենը մեկ գոլ է խփել իր նոր թիմի կազմում: «Ռոսոներիները» չեն ցանկանում երկարաձգել ֆուտբոլսիտի վարձակալության ժամկետը: Հիշեցնենք, որ Տորեսը «Լիվերպուլ»-ի կազմում հանդես է եկել 2007-2011 թթ ընկած ժամանակահատվածում, որից հետո 50 մլն եվրո դիմաց տեղափոխվել է «Չելսի»:

Նմանատիպ նյութեր