211652_close_icon

Ռուսաստանը կրճատում է նավթարդյունահանման ծավալները

views-count1318 դիտում article-date 13:28 22-12-2014
Առաջիկա 3-4 տարում Ռուսաստանում նավթարդյունահանման ծավալները կարող են 5%-ով կրճատվել, սակայն այդ կրճատումը չի դիտվելու որպես գործիք՝ նավթի կանոնավոր գինը հետ բերելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը: «Մենք ստեղծել ենք սցենար, որի դեպքում մոտ 56%-ով միջնաժամկետ հեռանկարով կվազեցվի նավթի արդյունահանումը»,-ասել է նա՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ըստ նրա՝ նավթի շուկայի ներկայիս վիճակն էլ պայմանավորված է մի քանի հիմնարար ֆակտորներով: Ըստ Դվորկովիչի՝ գոյություն ունեն սպեկուլատիվ և քաղաքական բնույթի ֆակտորներ: Սպեկուլատիվ ֆակտորներին նա դասում է նավթային շուկայի ֆյուչերսների և այլ գործիքների միջոցով իրականացվող օպերացիաները: Ըստ նրա՝ այդ շուկայում մեծ խաղ է իրականացվում, և այն թրեյդների և շուկայի գործողությունների մասնակիցների համար գաղտնիք չէ:

Նմանատիպ նյութեր