Ուկրաինան Համաշխարհային բանկից 378,4 մլն դոլարի վարկ է ստացել
Համաշխարհային բանկը 378,4 մլն ԱՄն դոլար վարկ է հատկացրել Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի մամլո ծառայությունը:
Հատկացված գումարն ուղղվելու է Ուկրաինայի էլեկտրահաղորդակցային համակարգի հուսալիության զարգացմանը և էլեկտրաէներգիայի շուկայի կատարելագործմանը:
Ուկրաինայում, Բելառուսում և Մոլդովայում բանկի տարածաշրջանային տնօրեն Չիմյաո Ֆանը նշել է, որ Ուկրաինայի համար կարևորագույն նշանակություն ունի էներգետիկ սեկտորը, իսկ հատկացված վարկը կօգնի վերականգնել էներգահաղորդակցային ազգային ցանցը և կնպաստի երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Վարկը տրամադրվել է 18 տարով: