211652_close_icon

Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ

views-count1201 դիտում article-date 14:34 23-12-2014
Դեկտեմբերի 22-ին Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բեյրդն ընդունեց Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանին: Հանդիպման շրջանակներում անդրադարձ կատարվեց տարվա ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքներին: Շեշտվեց փոխայցելությունների կարևորությունը` ընդգծելով Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման ու բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննիի, ապա կանադական խորհրդարանական պատվիրակությունների` Հայաստան այցերը, ինչպես նաև ՀՀ խորհրդարանական և պաշտպանության նախարարության պատվիրակությունների` Կանադա այցելությունները: Երկուստեք բարձր գնահատվեց համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում: Քննարկվեց 2015թ. հայ-կանադական փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նմանատիպ նյութեր