211652_close_icon
views-count6109 դիտում article-date 16:10 23-12-2014

Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ հայրենիքը կյանքի գնով պաշտպանած զինծառայողների հարազատներին հատկացվեց մեկական միլիոն դրամ

Երկրապահ կամավորականների միությունում ոգեկոչման միջոցառում էր կազմակերպվել 2014թ-ին հայոց սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների համար: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի փոխանցմամբ, ներկա էին զոհվածների հարազատները, եռասերունդ երկրապահը, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, բարերար, «Ֆաստ կրեդիտ» ընկերության նախագահ՝ Վահե Բադալյանը: Ներկաները, հյուրերը նախքան միջոցառման մեկնարկը ծաղիկ խոնարհեցին Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջեւ: Ոգեկոչման եւ աջակցման միջոցառումը սկսեց հոգեւոր հոր աղոթքով: Հանդիպման նպատակն այն էր, որ Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ, բարերար Վահե Բադալյանը 2014 թվականին հայրենիքը կյանքի գնով պաշտպանած զինծառայողների հարազատներին հատկացրեց մեկական միլիոն դրամ: Միջոցառման կարեւորությունն արժեվորեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը:Խոսք ասաց նաեւ բարերարը: Վահե Բադալյանը եւս ազատամարտիկ է, լինելով բժշկական համալսարանի ուսանող, պատերազմի տարիներին մեկնել է առաջնագիծ՝ կյանքեր փրկելու նպատակով: Զորավար Մանվել Գրիգորյանի կարգադրությամբ Վահե Բադալյանը պարգեւատրվեց «ԵԿՄ 20-ամյակ» հոբելյանական մեդալով: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը: Զորավարը ոգեկոչման, հպարտության խոսքեր ասաց ներկաներին, այն հերոս մայրերին, որոնց հերոս տղաները, համալրելով հայրենիքը պաշտպանելիս զոհված ազատամարտիկների շարքերը, անմահացան, եւ ինչպես ասաց Մանվել Գրիգորյանը, այսօր նրանց հոգիները սավառնում են երկնքում, եւ այնտեղից են հսկում մեր անդորրը: Բարերարը վստահեցրեց, որ այս ծրագիրը շարունակական է լինելու: Թեպետ հույս էին հայտնում, որպեսզի կորուստներ այլեւս չլինեն, սակայն քանի որ մենք ունենք դեռ չավարտված պատերազմ, պատրաստակամ են աջակցելու բոլորին: Նախաձեռնությունը ողջունեց նաեւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր