1354 դիտում
18:50 23-12-2014
Սարդարապատի ջերմոցում էկոլոգիապես մաքուր բանջարեղեն է աճեցվում
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելել է Սարդարապատ համայնքում գործող ջերմոցային տնտեսություն, որտեղ վերջին ամիսներին աճեցվում է բարձր համային և որակական հատկանիշներով լոլիկ և վարունգ: Մարզպետը ծանոթացել է տնտեսությունում իրականացված ներդրումներին և զարգացման ծրագրերին:
Նա ողջունել է ֆերմեր Արեգ Մելքոնյանի նախաձեռնությունը, որը լուրջ աշխատանքներ է իրականացրել ջերմոցային արդյունավետ տնտեսություն վարելու և գնորդին բարձրորակ ու էկոլոգիապես մաքուր բանջարեղեն մատակարարելու գործում:
Կարևորելով գյուղատնտեսության զարգացումը և այդ ուղղությամբ մարզում իրականացվող ծրագրերը` մարզպետը նորանոր հաջողություններ է մաղթել Մելքոնյաններին:
Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
2492 դիտում
23:44 26-08-2021
Լոս-Անջելեսը պատրաստ է հյուրընկալել էկոլոգիապես մաքուր և անվտանգ ամառային օլիմպիական խաղեր
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»