Մոսկվայի կենտրոնում Porsce Panamera-ի և BMW X5-ի վարորդները 120 կմ/ժ արագությամբ մրցավազք են կազմակերպել. տեսանյութեր
Օրերս Մոսկվայի կետրոնում՝ Տագանկա տանող ավտոճանապարհին, մրցավազքի դուրս եկած Porsce Panamera-ն և BMW X5-ը խոշոր ավտովթարի պատճառ էին դարձել, որի հետևանքով վնասվել էր 8 ավտոմեքենա:
120 կմ/ժ արագությամբ ընթացող Porsce Panamera-ի 22-ամյա վարորդ Իսլամ Աբադիևը կորցրել էր ղեկի կառավարումը և խաչմերուկում բախվել Mercedes ML-ին ու Chevrolet-ին:
Ուժգին հարվածից շքեղ Panamera-ն շպրտվել էր հանդիպակաց գոտի, որտեղ բախվել էր մեկ այլ ամենագնացին, որը հայտնվել էր հանդիպակաց գոտում և բախվել KIA մակնիշի ավտոմեքենային, իսկ մի կողմ շպրտված անվադողը հարված էր հասցրել BMW մակնիշի ավտոմեքենային:
Հարված ստացած Mercedes ML-ը հայտնվել էր հանդիպակաց գոտում, որտեղ մեքենային բախվել էին ընթացող 2 Volkswagen Golf, Honda և Skoda մակնիշի ավտոմեքենաները:
Շղթայական ավտովթարի հետևանքով, բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել, բացի Mercedes ML ամենագնացի 23-ամյա հղի կին վարորդից, ում տեղում բուժօգնություն էին ցուցաբերել:
Ներկայացնում ենք տեսանյութերը: