Զենքի վաճառքի մասին ՄԱԿ-ի պայմանագիրն ուժի մեջ է մտել
Ուժի մեջ է մտել պատմության մեջ զենքի ու սպառազինության վաճառքի մասին առաջին պայմանագիրը: Փաստաթուղթը 2013 թվականին հաստատել էր ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը:
Պայմանագրի կողմնակիցները հայտարարում են, որ այն կարող է կանխել մարդու իրավունքները խախտողների և այլ հանցագործների ձեռքն ընկնելը:
Փաստաթուղթը ստորագրել են 130 պետությունների ներկայացուցիչներ, սակայն ներկա պահին այն վավերացրել է ստորագրածների միայն կեսը: Դեմ քվեարկել էր 3 պետություն՝ Իրանը, Սիրիան և Հյուսիային Կորեան, ձեռնպահ՝ Ռուսաստանը և Չինաստանը:
Ողջ աշխարհում սպառազինությունների միջազգային շուկայի տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 85 մլրդ դոլար: