211652_close_icon
views-count1093 դիտում article-date 17:32 24-12-2014

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 11.30-ին, անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Արամ Խ.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 25-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր