211652_close_icon
views-count1156 դիտում article-date 14:42 24-12-2014

Ուկրաինայի արևելքը գտնվում է հումանիտար ճգնաժամի մեջ. Amnesty International

Ուկրաինայի արևելքը գտնվում է հումանիտար ճգնաժամի մեջ՝ ուկրաինական կամավորական ջոկատների գործողությունների արդյունքում, որոնք արգելք են հանդիսանում այնտեղի բնակչության հումանիտար օգնություն հասցնելուն: Այս մասին հայտնում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը: Ըստ այդ կազմակերպության հումանիտար օգնությունը հավաքագրվում է մեծահարուստ Ռինատ Ախմետովի միջոցներով: Սակայն 4 անգամ օգնությունը տեղ չի հասել «Դնեպր-1» ջոկատի արգելքով: Amnesty International-ի հաշվետվությունում գրված է, որ ձմռան գալուն պես Արևելյան Ուկրաինայում դրությունն էլ ավելի է վատթարանում՝ կամավորական ջոկատների պատճառով, որոնք թույլ չեն տալիս որ մթերքներն ու դեղամիջոցները տրվեն նրանց, ով դրանց կարիքն ամենաշատը ունի: Գաղտնիք չէ, որ այդ շրջանը գտնվում է հումանիտար աղետի գոտում, և շատերն արդեն սովամահության մեջ են:

Նմանատիպ նյութեր