1341 դիտում
08:32 26-12-2014
Կարևոր է ոչ միայն այն, թե ինչ ես անում, այլև՝ ինչ նպատակով. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Հնդկական առակ, անցորդը Վարպետին հարցնում է՝ «ի՞նչ էիր դու անում մինչև պայծառանալդ»: «Ջուր էի հավաքում, ցախ էի կոտրում»,- պատասխանում է Վարպետը: «Իսկ պայծառանալուց հետո՞»,- հարցնում է հետաքրքրասերը: «Դե, ի՞նչ պիտի անեմ՝ ջուր եմ հավաքում, ցախ եմ կոտրում»: «Բա ո՞րն է տարբերությունը»,- տարակուսում է հարցնողը: «Տարբերությունն իրականում շատ մեծ է,- ասում է Վարպետը,-առաջ ես դա անում էի Ուսուցչիս պարտադրանքով, նրանից վախենալով, իսկ հիմա անում եմ, որովհետև սիրում եմ Ուսուցչիս, խղճում եմ ծերուկին և չեմ ուզում, որ նա առանց տաքության և ջրի մնա»:
Իմաստը, կարծում եմ, պարզ է. կարևոր է ոչ միայն այն, թե ինչ ես անում, այլև՝ ինչի համար, ինչ նպատակով, ինչ առաքելությամբ, կամ ինչպես որ հիմա ընդունված է ասել՝ որ նախագծի շրջանակներում: Եվ այսպես՝ դուք ձեզ զգո՞ւմ եք ինչ-որ «նախագծի մասնակից», թե՞ ոչ: Երկրորդ դեպքում կյանքը, կարծում եմ, անհետաքրքիր, տաղտկալի է դառնում, նույնիսկ այն դեպքում, եթե 10 րոպեն մեկ գլխիդ մի պարկ ոսկի է ընկնում»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1821 դիտում
10:49 24-10-2019
Գուցե ուշադրություն դարձնենք ոչ միայն այն բանի վրա, թե ով է և ինչու, այլև գնահատենք, թե ինչ է ասում․ «Առավոտ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը