211652_close_icon
views-count1132 դիտում article-date 09:56 26-12-2014

Կապանում ևս տրվեց Ամանորյա միջոցառումների մեկնարկը

Դեկտեմբերի 25-ը տոնական էր մարզկենտրոն Կապանում: Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին քաղաքապետարանի դիմացի զբոսայգում՝ ներկա գտնվելու տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը: Զբոսայգին վերածվել էր իսկական հեքիաթային աշխարհի: Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերի մասնակցությամբ կազմակերպվել էր տոնական համերգ, որից հետո քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը վառեց քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը՝ ազդարարելով Ամանորյա միջոցառումների մեկնարկը: Մինչև հունվարի 1-ը քաղաքապետարանի ենթակառույցների կողմից տոնական միջոցառումներ են անցկացվելու քաղաքի բոլոր թաղամասերում: Դեկտեմբերի 27-ին քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդը կայցելի բարեգործական ճաշարան և ծերանոց, իսկ հունվարի 1-ի երեկոյան քաղաքապետը կայցելի նորածիններին և հիվանդանոցում բուժում ստացող երեխաներին: Հունվարի 6-ին պատարագ կմատուցվի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, իսկ մշակույթի կենտրոնի դահլիճում կկազմակերպվի տոնական համերգ հաշմանդամ երեխաների համար: Նոր տարվա միջոցառումները կեզրափակվեն հունվարի 12-ին՝ մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կազմակերպված տոնական համերգով:

Նմանատիպ նյութեր