Ցանկանում եմ վճռորոշ գոլ խփել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում. Նեյմար
«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը խոստովանել է, թե ինչի մասին է երազհաջորդ տարվա ընթացքում: Բրազիլացու խոսքերով, նա ցանկանում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում վճռորոշ գոլի հեղինակ դառնալ:
«Ես կցանկանայի վճռորոշ գոլի հեղինակ դառնալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում: Ամեն կերպ ցանկանում եմ օգտակար լինել «Բարսելոնա»-ին: Կարծում եմ, որ ես ի զորու եմ անել դա»,-Նեյմարի խոսքերը մեջբերում է El Mundo Deportivo-ն: