1550 դիտում
14:58 26-12-2014
«Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» ֆիլմը ցուցադրվել է Վաշինգտոնում. տեսանյութ
Սկսվել են օրեր առաջ ներկայացված «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» վավերագրական ֆիլմի արտերկրյա ցուցադրությունները: Նախօրեին այն ցուցադրվել է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում՝ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների, հասարակական, մշակութային և քաղաքական գործիչների մասնակցությամբ:
Ֆիլմում ներկայացված է Հայրապետյանի կյանքը, անցած ուղին, Արցախյան հերոսամարտի ընթացքում մարտիկներին ոգեշնչելու նպատակով Գանձասարի վանքի վերականգնումը, ինչպես նաև պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի զարգացման հարցում նրա ունեցած ներդրումը։
Ֆիլմն անդրադառնում է նաև այս տարի Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործին։ Նրա նկատմամբ հետաքննությունը սկսվել է Բաշկիրիայից Դաշնային Խորհրդի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքներից հետո, ով ցմահ ազատազրկված է մի շարք հանցագործությունների համար։ Նախկին սենատորը պատմել է, որ Հայրապետյանը 2009-ին կապ է ունեցել «Բաշնևթ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի հետ։
Աղբյուրը՝ Արցախպրես
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1133 դիտում
13:30 27-12-2014
«Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» ֆիլմն անցած 2 օրում ցուցադրվել է աշխարհի 9 քաղաքներում. տեսանյութ
1416 դիտում
10:50 27-03-2015
Վաշինգտոնում ցուցադրվել է «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը
16986 դիտում
16:12 21-04-2016
Լոս Անջելեսում ցուցադրվել է «Սամվել Բաբայան. տվե՛ք ինձ հերոսին» ֆիլմը. տեսանյութ
Այս բաժնից
493 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
907 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում