211652_close_icon
views-count985 դիտում article-date 16:14 26-12-2014

Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման համար Հայաստանը Ռուսաստանից 270 միլիոն դոլար վարկ կստանա

Հայաստանը Ռուսաստանից 270 միլիոն դոլար վարկ կստանա Մեծամորի ատոմակայանի 2-րդ Էներգաբլոկի աշխատանքի երկարացման համար: Համապատասխան որոշումը կայացրել է ՌԴ կառավարությունը: Այն կտրամադրվի 15 տարի մարման ժամկետով, հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 2016թ-ի սեպտեմբերին:

Նմանատիպ նյութեր