211652_close_icon
views-count1151 դիտում article-date 22:21 28-12-2014

Խեդիրան չի շտապում «Ռեալ»-ի հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան չի պատասխանել ակումբի հետ իր պայմանագիրը երկարաձգելու առաջարկին: Ինչպես հայտնում է Marca-ն, գերմանացին չի շտապում թիմի հետ նոր պայմանագիր ստորագրել: Նախկինում տեղեկություն էր հայտնվել, որ Խեդիրան կարող է այլ ակումբ տեղափոխվել: Կողմերի միջև գործող պայմանագիրը լրանում է 2015 թվականի ամռանը, և այդ պատճառով աշխարհի չեմպիոնը կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ:

Նմանատիպ նյութեր