211652_close_icon
views-count1018 դիտում article-date 21:35 28-12-2014

«Բավարիա»-ն ցանկանում է Գվարդիոլայի հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը

«Բավարիա»-ի ղեկավարությունը ցանկանում է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը: Կողմերի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինև 2016 թվականի հունիսի 30-ը: Այդ առնչությամբ մարզչի և գերմանական թիմի ղեկավարների միջև բանակցությունները արդեն սկսվել են: «Բավարիա»-ի տնօրենների նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգգեն ցանկանում է իսպանացու պայմանագիրը երարաձգել մինչև 2018 թվականը: Հիշեցնենք, որ Գվարդիոլան Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնել է 2013 թվականի ամռանից:

Նմանատիպ նյութեր