211652_close_icon
views-count994 դիտում article-date 17:44 28-12-2014

Ամփոփվել են 2014 թվականի մշակույթի ոլորտի առաջնահերթություններն ու գերակա խնդիրները

2014 թվականի մշակույթի ոլորտի առաջնահերթությունների և գերակա խնդիրների կատարման ուղղությամբ իրականացվել են հետևյալ աշխատանքները. Պատմամշակութային ժառանգության պահպանության իրավական հիմքերի ապահովում. Շարժական ժառանգության բնագավառում` 2012 թ. ընդունվեց «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորեց մշակութային ժառանգության մաս կազմող հնատիպ գրքերի, գրավոր հուշարձանների և պարտադիր օրինակների պահպանության և հանրահռչակման իրավական հիմքերը: Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է 9 որոշում, որից վերջինը` 2014 թ., այն է. «Արտակարգ իրա­վի­ճակներում ազգային գրադարանային հավաքածուի տարահանման և պաշտպանության կարգը սահմանելու մասին» որոշումը: Ելնելով թանգարանային ոլորտը կարգավորող իրավական ակտի բացակայությունից` հաջորդը մշակվեց և ՀՀ կառավարություն ներկայացվեց «Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Մշակույթի ոլորտում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ. «Քեզ հետ Հայաստան» խորագրով համերգներ արտերկրի հռչակավոր բեմերում՝ նվագախմբերի ու անհատ կատարողների մասնակցությամբ: Հայաստանյան կոլեկտիվների համերգներ տարբեր երկրներում: Հայկական քաղաքակրթությունը ցուցադրող լայնածավալ, ինչպես նաև թեմատիկ ցու­ցա­հանդեսներ արտասահմանյան երկրներում: Մասնակցություն միջազգային փառատոների, ցուցահանդեսների և բիենա­լեների: Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմերի ցուցադրություններ տարբեր երկրներում: Միջազգային գիտագործնական հա­մա­ժո­ղով­ներ, գրական, երաժշ­տական, թատե­րական ծրագրեր, ցուցադրություն­ներ և հեռուստանախագծեր: Աջակցություն ֆիլմերի արտադրությանը, գրականության հրատարակում, որոնց հիմնական մասը թարգմանական գրականություն է: ՀՀ մշակույթի նախարարությունում՝ 2014 թվականի մշակույթի ոլորտի առաջնահերթությունների և գերակա խնդիրների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նմանատիպ նյութեր