211652_close_icon
views-count1780 դիտում article-date 15:27 30-12-2014

Կրասնոդարի երկրամասում 200 մարդ է տարհանվել

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Եյսկի և Պրիմորսկ-Ախտարսկի շրջաններում հորդառատ անձրևից և ուժեղ քամուց առաջացած ջրհեղեղի հետևանքով ավելի քան 200 մարդ է տարհանվել: Ջրերը ողողել են հիմնականում Դոլժանսկայա, Սադկի և Յասենսկի բնակավայրերի տները: Բնակիչները տեղափոխվել են հարազատների տներ և ժամանակավոր կացարաններ: Հետևանքների վերացման համար աշխատում է մոտ 470 մարդ և թվով 176 տեխնիկա: Փրկարար ծառայության աշխատակիցները աշխատանքներ են տանում, որպեսզի դատարկեն ջրով լցված տները:

Նմանատիպ նյութեր