211652_close_icon
views-count1616 դիտում article-date 23:38 30-12-2014

Նախնիների երազած անկախ հայրենիքը ապահով ձեռքերում է. Արագածոտնի մարզպետ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. «Այսօր հստակորեն կարող ենք ասել, որ տարին առաջընթացի լուրջ քայլ էր, լի հուսադրող ձեռնարկներով, իրականացրած ծրագրերով: Այդ ամենի մեջ առանձնակի հպարտությամբ ենք փաստում մեր երկրի զինված ուժերի հաջողությունները, որոնք վերստին ապացուցում են, որ մեր նախնիների երազած անկախ ու ազատ հայրենիքը ապահով եւ վստահելի ձեռքերում է: Տարեմուտի շեմին, անկասկած, նոր ծրագրեր ու անելիքներ ենք նախատեսում, որոնք իրականացնելու ենք միահամուռ եւ միասնական ուժերով: Դրանք միտված են երկրի կայուն եւ հաստատուն առաջընթացի ապահովմանը, սահմանների անառիկության ու անվտանգության պահպանմանը: Կրկին շնորհավորում եմ ամենքիս, մաղթում եմ բարեկեցություն, երջանկություն, խաղաղ ու ստեղծագործ կյանք»:

Նմանատիպ նյութեր