211652_close_icon
views-count6481 դիտում article-date 19:51 31-12-2014

Կալանավորի կինն անելանելի վիճակում է. Նուբարաշենի բանտում գտնվող ամուսնու առողջական վիճակը ծանր է, սակայն «բանտում անտեր վիճակ ա, բժիշկ էլ չկա՝ օգնի»

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, SHAMSHYAN.com-ի հետ կապ է հաստատել Երեւանի Սարի Թաղի բնակիչ Ալվարդ Բաղրամյանը եւ հայտնել, որ ընտանիքը օրհասական վիճակում է: Ալվարդ Բաղրամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր ամուսինը՝ 50-ամյա Ենոք Վարդանյանը, որը գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, առողջական ծանր խնդիր ունի: Կինը տեղեկացրեց, որ ամուսինը տառապում է աղիքային հիվանդությամբ, որն ավելի է բարդացել, քանի որ համապատասխան բժշկական օգնություն չի ստանում: «Զանգել լացում է, շատ վատ վիճակում է, ասում է, որ ոչ մեկ չկա, բժիշկ չկա՝ տիրություն ունի: Ասում է՝ հնարավոր չի ինչ-որ մեկին դիմել՝ ստեղ ով կա, որ դիմես…Ես էլ ոչ ծանոթ ունեմ, ոչ բան, որ կարողանամ օգնեմ: Աղիքները դուրս են եկել, ցավին չի դիմանում, իսկ բանտում անտեր վիճակ ա, չգիտի ում դիմի»,-ասաց Ալվարդ Բաղրամյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Ենոք Վարդանյանը արդեն 7 տարի՝ գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում: Մինչ ազատազրկվելը եւս աղիքային հիվանդություն է ունեցել, սակայն այժմ այն ավելի է սրվել:

Նմանատիպ նյութեր