211652_close_icon
views-count4871 դիտում article-date 14:49 06-01-2015

Նինոծմինդայից Հայաստան տանող ավտոճանապարհահատվածում ուժեղ ձնաբքի պատճառով մեծ թվով ավտոմեքենաներ են խցանվել

Առատ ձյան, մառախուղի ու ուժեղ ձնաբքի պատճառով շարունակում է փակ մնալ Վրաստանը Ռուսաստանին կապող գլխավոր ավտոճանապարհը: Վրաստանի տրանսպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Նինոծմինդայի շրջանում փրկարարները և ոստիկանության աշխատակիցները ձնաբքի մեջ հայտնված 200 մարդու են փրկել: Արգելափակված է Վրաստանի Գուդուարի-Քոբի-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի երթևեկությունը: Որոշ հատվածներում ձյան շերտի հաստությունը հասել է մինչև 80 սմ-ի: Ներկա պահին նշված ճանապարհահատվածում Հայաստանից, Ռուսաստանից և Ադրբեջանից ժամանող տասնյակ ավտոմեքենաներ 2 օր է՝ խցանման մեջ են գտնվում: Ըստ օդերևութաբանների՝ երթևեկությունը մինչև հունվարի 10-ը չի վերականգնվի: Փակ է նաև Նինոծմինդայից դեպի Հայաստան երթևեկությունը:

Նմանատիպ նյութեր