4519 դիտում
12:34 08-01-2015
«Ռեալ»-ը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց. տեսանյութ
2015 թվականի սկիզբը դեռևս անհաջող է դասավորվում Մադրիդի «Ռեալ»-ի համար: Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Վալենսիա»-ից կրած պարտությունից հետո, Կառլո Անչելոտիի սաները ձախողվեցին նաև Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ երեկ կայացած խաղում:
«Վիսենտե Կալդերոն» մարզդաշտում կայացած խաղն ավարտվեց «ատլետների» 2:0 հաշվով հաղթանակով: Հարկ է նշել, որ Տորեսը «Ատլետիկո»-ի կազմում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 59-րդ րոպեին:
«Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով խաղը սկսեց պահեստայինների նստարանին, փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին:
Իսպանիայի գավաթ. 1/8 եզրափակիչ
Առաջին հանդիպում
[b]«Ատլետիկո» - «Ռեալ»՝2:0[/b]
Գոլեր՝ Գարսիա 58՛ (11մ), Խիմենես 76՛
Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 15-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1794 դիտում
00:05 14-09-2014
«Ռեալ» - «Ատլետիկո»`1:2. «Արքայական ակումբը» իր երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց. տեսանյութ
1745 դիտում
22:42 20-09-2014
Պրեմիեր լիգա. «Լիվերպուլ»-ը իր երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց. տեսանյութ
2170 դիտում
19:57 07-03-2019
ԱԱ․ Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց
Այս բաժնից
2179 դիտում
22:11 13-10-2024
Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Մակեդոնիայի ընտրանուն
1528 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1882 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր