211652_close_icon
views-count13738 դիտում article-date 19:35 08-01-2015

Երևանում ճանապարհի մերկասառույցի պատճառով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել տաքսուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Սարալանջի ճանապարհից դեպի Ավետիսյան փողոցն ընկած ճանապարհահատվածում Երևանի բնակիչ, 51-ամյա Գառնիկ Գասպարյանը Mercedes մակնիշի 56 NN 566 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով և բախվել համընթաց շարժվող Երևանի բնակիչ, 61-ամյա Ռուբեն Հարությունյանի վարած Daewoo Nexia մակնիշի Լ 3430 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան: Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Արմեն Գաբրիելյանի գլխավորությամբ: Արդեն տևական ժամանակ է՝ վարորդները սպասում են «մեծն» ԱՊՊԱ-ի ներկայացուցիչներին, սակայն նրանք դարձել են «Կաղանդ պապ». չկան ու չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվորեն վթարի վայր է ժամանել 1-03 Շտապ օգնության բրիգադը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ վթարի հետևանքով առողջական ոչ մի խնդիր չունեն: Ըստ Mercedes-ի վարորդի պատմածի՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ ճանապարհի վրա անգամ աղ ու ավազ չեն լցրել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով վնասվել են նաև բաժանարար գոտում տնկված 4 ծառերը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր