1521 դիտում
13:18 10-01-2015
ՀՀԿ ԵԿ-ն իր զորակցությունն է հայտնում Ֆրանսիայի զոհերի ընտանիքներին
Հունվարի 10-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը լուռ ակցիա էր կազմակերպել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ:
ՀՀԿ երիտթևի անդամները ծաղիկներ և մոմեր դրեցին դեսպանատան դիմաց` հունվարի 7-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշեց. «Մեծ ցավ եմ ապրում աննախադեպ ահաբեկչության՝ ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի վրա հարձակման և անմեղ զոհերի համար։ Տեղի ունեցածն ահաբեկչություն էր ընդդեմ ողջ քաղաքակիրթ աշխարհի, ուր հարգվում է խոսքի ազատությունն ու լրագրողի մասնագիտությունը։ Ահաբեկչությունը, ինչ պատճառով էլ այն լինի ,խստորեն դատապարտելի է»:
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնում զոհերի ընտանիքներին և Ֆրանասիայի ժողովրդին:
Նմանատիպ նյութեր
11276 դիտում
23:55 03-04-2017
Կարլես Պույոլ. Իմ զորակցությունն եմ հայտնում Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին
3208 դիտում
22:15 14-07-2020
«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը իր զորակցությունն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին
1327 դիտում
11:38 25-02-2024
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Վալենսիայի մահացու հրդեհի զոհերի ընտանիքներին․ ՀՀ ԱԳ նախարար
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»