40401 դիտում
17:25 11-01-2015
Պատկան մարմինների մեղքով մահվան ելքով ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:00-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավետ Ավետիսյան 74 շենքի բակում կնոջ դի կա :
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի օպերգծով տեղակալ՝ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ:
Օպերատիվ խումբը նշված շենքի սանդուղքների մոտ հայտնաբերել է նույն շենքի բնակչուհի՝ 85-ամյա Սաթենիկ Ստեփանյանի դին:
Արդեն ժամանել է դատական բժիշկների դի տեղափոխող բրիգադը:
Ըստ նախնական տեղեկությունների, մահվան պատճառը եղել է այն, երբ կինը փորձել է սառցակալած սանդուղքների վրայից քայլել, ու սառույցի պատճառով տեղի է ունեցել ողբերգությունը, ու եթե պատկան մարմինները «ուղտի ականջում քնած» չլինեին և կատարեին շքամուտքում առաջացած սառույցների հեռացման աշխատանքներ, հաստատ ողբերգությունը տեղի չէր ունենա:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ թեպետ հարևանները ասում էին, որ շքամուտքում աղ ու ավազ լցված չի, սակայն կադրերը այլ բան են հուշում, որ Արաբկիրի թաղապետարանի կողմից աղն ու ավազը լցվել է:
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Հակոբ Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2179 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)