211652_close_icon
views-count4568 դիտում article-date 15:41 12-01-2015

Ինձ դժվար կլինի ստանալ «Ոսկե գնդակը». Լիոնել Մեսսի

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին գնահատել է «Ոսկե գնդակը» ստանալու իր շանսերը: «Դժվար կլինի հաղթել: Ռոնալդուն նախորդ տարի բազմաթիվ գոլեր խփեց և հաղթեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, իսկ Նոյերը դարձավ աշխարհի չեմպիոն», - խոստովանել է արգենտինացի ռմբարկուն: Նշենք, որ բացի Մեսսիից, պատվավոր մրցանակին հավակնում են «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը և «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: «Ոսկե գնդակ»-ի դափնեկրի անունը հայտնի կդառնա այսօր: Մրցանակի հանձնաման արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

Նմանատիպ նյութեր