3763 դիտում
19:47 12-01-2015
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցավակցություն է հայտնել՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցավակցություն է հայտնել՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Այսօր` դեկտեմբերի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքը, հիրավի, ցնցեց ամբողջ քաղաքը: Գյումրեցի մի ողջ ընտանիքի սարսափելի կորուստը մեր ընդհանուր վիշտն է: Գիտակցելով խորը ցավը և սարսափելի հետևանքները` ցավակցություն եմ հայտնում մահացածների ընտանիքներին ու հարազատներին` մաղթելով ոգու արիություն և համբերություն, իսկ անմեղ փոքրիկին` շուտափույթ ապաքինում:
Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում և կոչ եմ անում զինվել համբերությամբ, քանզի մեղավորները, անշուշտ, ստանալու են արժանի պատիժ»:
Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյան
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, այսօր` հունվարի 12-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Մահացածներից 2-ը տղամարդ էին, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Դեպքի վայր էին ժամանել մարզի ոստիկանապետը, մարզի քննչական վարչության պետը, մարզի դատախազը եւ այլ պաշտոնատար անձինք: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով:
Գյումրի էին ժամանել ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանը, Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, նույն վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը: Օպերատիվորեն ժամանել էին նաեւ դատական բժիշկը եւ տեղի շտապօգնության բրիգադները: Երեւան-Գյումրի ավտոճանապարհին` Մարալիկ, Ազատան եւ Գյումրի մտնող ճանապարհահատվածներում, ուժեղացված ծառայություն էին կատարում ոստիկանները, ովքեր զինված էին ինքնաձիգերով: Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին եւ 2-րդ դասակների աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի եւ հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտին Գրիգորյանը:
Պարզվել էր սպանվածների ինքնությունը: Նրանք էին` ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը: Իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ էր մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, որին տեղափոխել էին հիվանդանոց: Նա վիրահատվել էր:
ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39441/] հայտնել էր[/url] նաև, որ սպանվածների հարազատները Մյասնիկյան թիվ 188 տան մոտ պահանջում էին, որպեսզի դատաբժիշկները դիերը շուտ տեղափոխեին դիահերձարան: Բանը հասել էր անգամ քաշքշուկի և մահացածների հարազատներից մի քանի հոգու ինքնազգացողությունը վատացել էր և նրանք ուշագնաց էին եղել: Հավաքվածներն իրենց զայրույթն հայտնելով ասում էին, թե ինչու շտապօգնությունը դեպքի վայրում հերթապահ խումբ չի տեղակայել և մարդիկ պահանջում էին, որպեսզի շտապօգություն ժամանի: Որոշ ժամանակ անց՝ ժամանել էր շտապօգնությունը:
Այս պահին սպանության վայրում աշխատում են դատական բժիշկները, փորձագետներն ու քննչական խումբը: Դեպքի վայր են բերվել նաև հատուկ շներ, որոնք հանցագործ ճիվաղի որոնողական աշխատանքներն են կատարում:
Նմանատիպ նյութեր
1194 դիտում
19:16 21-01-2023
Վրաստանում ՀՀ-ի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
1596 դիտում
10:47 21-01-2015
ՌԴ նախագահը հունվարի 18-ից առա՞ջ էլ է Գյումրիի ողբերգության կապակցությամբ ցավակցություն հայտնել. ՀԺ
Այս բաժնից
1003 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
982 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
916 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր