211652_close_icon
views-count2930 դիտում article-date 19:02 13-01-2015

Տաշքենդի կենդանաբանական այգում այցելուների անփութության հետեւանքով կենդանի է սատկել

Տաշքենդի կենդանաբանական այգում այցելուների անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով մի յակ (խոշոր եղջերավոր կենդանի) է սատկել: Փորձաքննությամբ պարզվել է, որ կենդանու ստամոքսաղիքային համակարգում եղել են կողմնակի առարկաներ՝ պլաստիկ շշերի խցաններ, պոլիէթիլենային տոպրակներ եւ այլ աղբ: Այգու աշխատակիցների խոսքով՝ վերոնշյալ խնդրի պատճառով մինչ այդ սատկել են նաեւ մեկ լամա, ջայլամ եւ ուղտ: Որոշ կենդանիների, բարեբախտաբար հաջողվել է ժամանակին վիրահատել եւ հեռացնել ավելորդ առարկաները: Այգու աշխատակազմն այցելուներին մշտապես հորդորում է չկերակրել կենդանիներին եւ նրանց վանդակները չնետել տարատեսակ աղբ: Սակայն, դժբախտ դեպքերը, միեւնույն է, շարունակվում են:

Նմանատիպ նյութեր