12375 դիտում
16:43 13-01-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով մեծ թվով ԶԼՄ-ների ներկայացուցիչներ 1 րոպե լռությամբ հարգեցին Գյումրիում սպանված Ավետիսյանների հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 13-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով զանգվածային լրատվամիջոցների մեծ թվով ներկայացուցիչներ այցելեցին Երևանի քաղաքապետարան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ լրագրողների Հին Ամանորը շնորհավորելը, քաղաքապետ. Տ. Մարգարյանը իր և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ցավակցություն հայտնեց երեկ՝ հունվարի 12-ին, Գյումրիում կատարված Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության դեպքի առնչությամբ, իսկ վիրավոր փոքրիկին մաղթեց շուտափույթ ապաքինում և անհոգ մանկություն:
Քաղաքապետի հորդորով 1 րոպե լռությամբ բոլորը հոտնկայս հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Արարողության ժամանակ հայտնի դարձավ նաև, որ քաղաքապետի հանձնարարականով այսօր՝ ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված տոնական համերգը չի կայանալու:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 191+
191+
Նմանատիպ նյութեր
1411 դիտում
12:48 24-04-2015
Գյումրիում մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը