211652_close_icon
views-count1439 դիտում article-date 22:45 13-01-2015

Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու Ջրօրհնեքի խաչը վերադարձավ եկեղեցի

Հունվարի 6-ին ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում Տ. Նավասարդ Սրբազանը Ջրօրնեքի կարգ կատարելուց հետո խաչը հանձնեց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին: Վերջինս այս տարի ս. Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչքավորն է: Խաչը Սուրբ Ծննդյան ս. պատարագից ցայսօր Սեյրան Օհանյանի տանն էր գտնվում: Այսօր խաչը վերադարձավ եկեղեցի: Նրա առաջարկությամբ այդ խաչը տարվա ընթացքում շրջելու է զորամասերում ու դիրքերում՝ Տիրոջ օրհնությունը հայ զինվորներին փոխանցելու համար:

Նմանատիպ նյութեր