211652_close_icon
views-count1376 դիտում article-date 22:25 14-01-2015

Խավին և Նեյմարը բաց կթողնեն «Էլչե»-ի դեմ հանդիպումը

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավին և հարձակվող Նեյմարը չեն մասնակցի Իսպանիայի գավաթի շրջանակում «Էլչե»-ի հետ կայանալիք հանդիպմանը: Երկու ֆուտբոլիստներն էլ ապաքինվել են թեթևակի վնասվածքներից և վերսկսել են մարզումները: Այդուհանդերձ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հանգստի հնարավորություն է ընձեռել Նեյմարին և Խավիին: Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ի և «Էլչե»-ի միջև կայացած առաջին հանդիպումը ավարտվել էր կատալոնական ակումբի 5:0 հաշվով հաղթանակով:

Նմանատիպ նյութեր