211652_close_icon
views-count1910 դիտում article-date 13:10 15-01-2015

Հարված՝ Չինաստանին. Կիմ Չեն Ինը ընդունել է Մոսկվա այցելելու Պուտինի հրավերը. ԶԼՄ-ներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ընդունել է այս տարվա մայիսին Մոսկվա այցելելու ՌԴ նախագահի հրավերքը, որը կլինի Ինի առաջին առաջին արտասահմանյան այցը: Այս մասին հայտնում են հյուսիսկորեական ԶԼՄ-ները: Newsweek պարբերականը գրում է, որ հատկանշական է այն, որ Կիմ Չեն Ինը չի այցելել Չինաստան այն օրվանից, երբ դարձել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ, չնայած այն հանգամանքին, որ Չինաստանը միշտ եղել է Հյուսիսային Կորեայի ամենահզոր ու ավանդական դաշնակիցը: «Եթե տեղեկությունը հաստատվի, ապա այստեղ 2 բավականին հետաքրքիր պահեր են ի հայտ գալիս՝ առաջինը՝ Հյուսիսային Կորեան ամրապնդում է կապերը Ռուսաստանի հետ, և երկրորդ՝ անուղղակի կերպով արհամարհում է Չինաստանին»,-նման կարծիք է հայտնում Եվրախորհրդարանի նախկին անդամ, «Հյուսիսային Կորեան՝ եզրին» գրքի հեղինակ Գլին Ֆորդը:

Նմանատիպ նյութեր