211652_close_icon
views-count1177 դիտում article-date 15:53 15-01-2015

Լուկաշենկոն նախագահական արդար ընտրություններ է խոստացել

Բելառուսում առաջիկայում սպասվելիք նախագահական ընտրությունները կանցկացվեն բացառապես արդար՝ Սահմանադրությամբ ամրագրված կարգով և չեն հակասի միջազգային չափանիշներին: Այս մասին Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի 6-րդ արտահերթ նիստում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Մեզ ակնարկում են, թե հարկավոր է Բելառուսին ստիպել միջազգային չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնել: Հանգստացեք: Բելառուսում ընտրություններն անցկացվելու են բացառապես արդար ճանապարհով»,-ասել է նա և հավելել, որ եթե ժողովուրդը վստահում է իշխանություններին, ապա կաջակցի բոլոր դժվարին ժամանակներում:

Նմանատիպ նյութեր