2741 դիտում
08:34 21-01-2015
«Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում» տարօրինակ արկղեր են հայտնվել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 2 շենքում՝ «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում», երեկ մի պահ խուճապային վիճակ է ստեղծվել: «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» հիմնադրամի սենյակներից մեկում աշխատակիցները նկատել են արկղեր և փորձել են պարզել, թե դրանք ով է բերել, և ինչ կա դրանցում: Բացելուց հետո տեսել են, որ արկղերում պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներ կան:
Հնարավոր վտանգից խուսափելու համար ահազանգել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն: Տեղում հավաքված քաղաքացիները նկատել են, թե ինչպես են ԱԻՆ աշխատակիցները մարդկանց հորդորել լքել նշված շենքը, մի մասն էլ մինչև փրկարարների ժամանելն է «փախել» շենքից: Սակայն թերթի հետ զրույցում «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից» պաշտոնապես ասել են, թե կատարվածի մասին առաջին անգամ են լսում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1617 դիտում
17:33 17-04-2019
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամի տնօրենի հետ
1505 դիտում
22:57 13-06-2019
Հայ-Ռուսական համալսարանն ու Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամը կհամագործակցեն
Այս բաժնից
2215 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1645 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1453 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»