211652_close_icon
views-count1543 դիտում article-date 10:55 21-01-2015

Օբաման Ռուսաստանի տնտեսական և քաղաքական մեկուսացումը համարում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հաղթանակը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել Կոնգրեսին ուղղված տարեկան ուղերձով: Օբաման միջազգային արենայում Ռուսաստանի ներկայիս տնտեսական և քաղաքական մեկուսացումն անվանել է Վաշինգտոնի վարած արտաքին քաղաքականության հաղթանակ: «Նախորդ տարում մենք մեր դաշնակիցների հետ հսկայական գործ արեցինք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում: Այն ժամանակ որշներն ասում էին, թե Պուտինի ագրեսիան ռազմավարական մտածելակերպի և ուժի մեծ ցուցադրություն է: Իսկ այսօր ուժեղ է Ամերիկան և միասնական՝ իր դաշնակիցների հետ, իսկ Ռուսաստանը մեկուսացվել է, իսկ նրա տնտեսությունը՝ թուլացել»,-ասել է Օբաման:

Նմանատիպ նյութեր