211652_close_icon
views-count961 դիտում article-date 13:21 21-01-2015

Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական 45-րդ ֆորումը

Շվեյցարիայի Դավոս քաղաքում այսօր մեկնարկում է Համաշխարհային տնտեսական 45-րդ տարեկան ֆորումը, որը կփակվի հունվարի 24-ին: Ֆորումին մասնակցում են աշխարհի 140 պետություններից ժամանած 2500 պատվիրակություններ: Ավանդույթի համաձայն՝ ներկա կլինեն պետությունների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներ, հայտնի հասարակական գործիչներ: Ֆորումը կրում է «Նոր գլոբալ ենթատեքստ» խորագիրը: Քննարկվելու են 10 հիմնական մարտահրավերներ, որոնց բախվում է ժամանակակից աշխարհը՝ ռեսուրսների պակասը, սեռերի հավասարությունը, ենթակառուցվածքների զարգացումը, ինտերնետային ապագան, կոռուպցիայի դեմ պայքարը, սոցիալական բացառություն և այլն:

Նմանատիպ նյութեր