211652_close_icon
views-count1057 դիտում article-date 15:50 22-01-2015

Էդվարդ Նալբանդյանը Ճապոնիայի ԱԳ պետնախարարին է ներկայացրել ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ եռանախագահ երկրների ջանքերը

ունվարի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Մինորու Կիուչիին, ով Հայաստան է ժամանել՝ Երևանում Ճապոնիայի դեսպանության գործունեության մեկնարկի կապակցությամբ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Երևանում դեսպանություն հիմնելու՝ Ճապոնիայի կառավարության որոշումը, ինչը, նախարարի բնորոշմամբ, առավել կամրապնդի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պետնախարար Կիուչին նշեց, որ Ճապոնիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և հենց դրանով է պայմանավորված Երևանում դեսպանություն բացելու որոշումը։ Մինորու Կիուչին փոխանցեց Ճապոնիայի կառավարության ցավակցությունները՝ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Հանդիպմանը անդրադարձ արվեց 2012թ. ՀՀ Նախագահի՝ Ճապոնիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, քաղաքական երկխոսության ակտիվացման, ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև փոխգործակցության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, մշակութային փոխանակումների աշխուժացման հարցերին։ Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց՝ Հայաստանի զարգացմանը Ճապոնիայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ ընդգծելով դրանց կարևոր նշանակությունը՝ ենթակառուցվածքների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման, բնական աղետների կանխարգելման բնագավառներում։ Երկուստեք ընդգծվեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը մեծ ներուժ ունի։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ։ Պետնախարար Կիուչին ներկայացրեց կորեական թերակղզում անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր