211652_close_icon
views-count1254 դիտում article-date 15:10 22-01-2015

Կիևը հերքում է Դոնեցկի օդանավակայանը հանձնելու մասին լուրերը

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել է լուրերն այն մասին, թե ուկրաինացի զինվորականներին չի հաջողվել պահպանել Դոնեցկի օդանավակայանի վերահսկողությունը: Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ Կիևի ժամանակով ժամը 09:00-ի դրությամբ օդանավակայանի համար մողվող մարտերը շարունակվում են: «Օդանացվակայանի շենքի մի հատվածը և նրան հարող տարածքը մնում է զինվորականների վերահսկողության տակ»,-ասված է հայտարարության մեջ: Նախարարությունը պարզաբանել է, որ երեկ երեկոյան մոտ 20 զինվորական կրակոցների տակ դուրս են եկել տերմինալներից , քանի որ դրանք ամբողջությամբ փլուզված են եղել: Մարտերում վերջին մի քաի օրվա ընթացքում զոհվել է 6 ուկրաինացի զինվորական, ևս 16-ը ստացել են վնասվածքներ և գերեվարվել անջատողականների կողմից:

Նմանատիպ նյութեր