211652_close_icon
views-count1075 դիտում article-date 16:45 22-01-2015

ԱՄՆ-ն մեծացնում է Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը

ԱՄՆ-ի Զինված ուժերի հրամանատարությունը ծրագրում է ընդլայնել Ուկրաինայի զինված ուժերին հատկացվող օգնության և համագործակցության ծրագիրը: Այս մասին հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը: Վերջինիս խոսքը՝ ամերիկյան կողմը գործի կանցնի արդեն գարնանը: Ամերիկացի զինվորականները կանցնեն մարտի դաշտից վիրավորներին արագ և օպերատիվորեն դուրս բերելու դասընթացներ և այլն: Վերջերս Միացյալ Նահանգները Կիևին էր տրամադրել հետախուզական հրետանային համակարգեր: Սպառազինությունը, որը ԱՄՆ-ն կշարունակի տչամադրել Ուկրաինային, կազմում է 118 մլն դոլար:

Նմանատիպ նյութեր