211652_close_icon
views-count1188 դիտում article-date 22:26 22-01-2015

ՀՕՖ-ը դրամաշնորհներ կհանձնի հայ գիտնականներին

Հունվարի 23-ին հայաստանցի 108 գիտնականներ դրամաշնորհներ կստանան Հայ օգնության ֆոնդից՝ կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, կենսատեխնոլոգիայի, աստղագիտության, հայագիտության եւ այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար: Մրցույթին, որն իրականացվում է 2001 թվականից, այս տարի ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացված 174 գիտական հայտերից հաղթող է ճանաչել 30-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 19-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 15-ը՝ կանայք: Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Նմանատիպ նյութեր