13898 դիտում
09:35 23-01-2015
27-ամյա վարորդը Էջմիածին-Երևան ճանապարհին Վազ 2110-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելով ՝ 50 մետր սահել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Ջոն Մելիքսեթյանը իր վարած Վազ 2110 մակնիշի 45 CZ 045 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելով՝ 50 մետր սահելով հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ջ. Մելիքսեթյանը և ուղևորուհի, 44-ամյա Լյուդմիլա Կոստանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Վթարի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Էջմիածնի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Արսեն Գևորգյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Բաբկեն Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+