211652_close_icon
views-count7576 դիտում article-date 11:10 23-01-2015

Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ սկսվել է ոստիկանության կոլեգիայի նիստը

Այս պահին Ոստիկանության վարչական շենք են ժամանում ոստիկանության մարզային վարչության պետերը, բաժինների պետերը և Երևան քաղաքի ոստիկանության պետն ու Երևանի ոստիկանության ստորաբաժանումների պետերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ հետո տեղի է ունենալու ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը, որը վարելու է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Կոլեգիայի նիստին մասնակցելու են նաև Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության ղեկավար կազմը, ինչպես նաև ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը: Մանրամասները՝ քիչ ուշ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր