211652_close_icon
views-count2536 դիտում article-date 12:05 23-01-2015

Թուրքիային այդպես էլ չի հաջողվում իջեցնել ներկրվող ռուսական գազի սակագինը. Թուրքիայի էներգետիկայի նախարար

Ռուսաստանի հետ ներկրվող գազի սակագնի իջեցման շուրջ տարվող բանակցություններն առայժմ ոչ մի դրական արդյունք չեն տալիս, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: Թուրք նախարարի խոսքով՝ այդ հարցի շուրջ Մոսկվան և Անկարան արդեն 2 հանդիպում են անցկացրել: Երրորդ հանդիպումը ծրագրվում է անցկացնել հաջորդ շաբաթ: Հիշեցնենք, որ 2014 թ-ի դեկտեմբերի 11-ին Յըլդըզը հայտարարեց, որ Թուրքիան և Ռուսաստանը որևէ պայմանավորվածություն ձեռք չեն բերել Թուրքիային մատակարարվող ռուսական գազի սակագնի շուրջ և Անկարան մտադրվել է մինչև 2014թ-ի վերջը հասնել գազի սակագնի իջեցման:

Նմանատիպ նյութեր