4985 դիտում
12:54 23-01-2015
Հայաստանի 2015թ. շախմատի չեմպիոններն են Կարեն Գրիգորյանն ու Սուսաննա Գաբոյանը
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ավարտել են Հայաստանի 2015թ.-ի բարձրագույն խմբի մրցաշարերը: Տղամարդկանց մրցաշարում չեմպիոնի կոչումը նվաճել է երևանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր: 2-րդ տեղը 5.5 միավորով զբաղեցրել է ողջ մրցաշարի ընթացքում փայլուն խաղ ցուցադրած Արման Միքայելյանը: 3-5 տեղերը բաժանել են 5 միավոր վաստակած գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով բրոնզե մեդալը բաժին է հասել Ռոբերտ Հովհաննիսյանին:
Կանանց 2015թ.-ի չեմպիոնուհի է հռչակվել Սուսաննա Գաբոյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: 2-րդ մրցանակը բաժին է հասել Մարիա Գևորգյանին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Աննա Հայրապետյանը:
Նմանատիպ նյութեր
2105 դիտում
19:17 26-02-2021
Սուսաննա Գաբոյանը՝ Հայաստանի չեմպիոն
2179 դիտում
10:55 26-03-2023
Սուսաննա Գաբոյանը ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնին
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում