34064 դիտում
17:21 23-01-2015
Ըստ տեղեկությունների՝ հանցագործ աշխարհում հայտնի՝ «Զապ» մականվամբ օրենքով գողը հունվարի 29-ին ազատ կարձակվի
Այսօր՝ հունվարի 23-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին անգամ դիմել էր նշված դատարան, որպեսզի ևս 2 ամսով դատարանը երկարացնի հանցագործ աշխարհում հայտնի՝ օրենքով գող «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանի խափանման միջոց կալանքը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց, որ Ա. Սողոյանը կալանքի տակ կմնա մինչև հունվարի 29-ը, քանի որ արտասահմանից իրենց հարցման պատասխանները չեն ստացել ու եթե մինչ այդ պատասխանները չստանան՝ Ա. Սողոյանը ազատ է արձակվելու:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատական նիստը ընթացել է առանց Ա. Սողոյանի մասնակցության, քանի որ քննչական մեկուսարանից գրություն էին փոխանցել դատարան, որ նա համաձայն է՝ առանց իր ներկայության տեղի ունենա դատական նիստը:
2014 թվականի հոկտեմբերի 30-ին [url=https://shamshyan.com/hy/article/2014/10/31/32187/]ֆոտոլրագրողը հայտնել էր[/url], որ նույն օրը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է դռնփակ դատական նիստը: ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր նշված դատարան Անդրանիկ Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ: Նշված դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը դռնփակ դատական նիստը ավարտելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել էր գլխավոր դատախազության միջնորդությունը և Ա. Սողոյանը 30 օրով վերցվել էր կալանքի: Դատավորը մերժել էր նաև գրավի դիմաց ազատ արձակելու՝ նրա փաստաբանի միջնորդությունը:
ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Ա. Սողոյանը դատարան էր բերվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության մեծ թվով աշխատակիցների և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների ուղեկցությամբ: Դատարանի բակում էին գտնվում նաև Ա. Սողոյանի ընկերները, ինչպես նաև հանցագործ աշխարհում քրեական հեղինակություններ, որոնք հիմնականում արտասահմանյան մակնիշի «գոլդ» համարանիշներով մեքենաներով էին: Դատարանում ուժեղացված ծառայություն էին կատարում դատական կարգադրիչները, ստորաբաժանման պետ` Արթուր Փիլոսյանի գլխավորությամբ: Դատարանի բակում էր կայանված նաև Ա. Սողոյանին պատկանող Lexus մակնիշի 22 QQ 002 համարանիշի ավտոմեքենան:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
Նմանատիպ նյութեր
19778 դիտում
17:17 30-10-2014
Հայաստանում ձերբակալվել է «Զապ» մականվամբ օրենքով գող Անդրանիկ Սողոյանը