211652_close_icon
views-count4079 դիտում article-date 14:11 23-01-2015

Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է

Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է: Այդ մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Ազգային Անվտանգության Ծառայությունից: Սակայն դեռ չի հրապարակվում՝ Կարենը գերության ընթացքում խոշտանգվե՞լ է, թե՞ ոչ: ԱԱԾ-ից հայտնեցին, որ փորձաքննության եզրակացությունը չեն կարող հրապարակել, քանի որ գործով նախաքննությունը դեռ շարունակվում է: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի կողմից 2014 թվականի օգոստոսի 7-ին գերեվարված և գերության մեջ անհայտ հանգամանքներում մահացած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանին հուղարկավորել են հոկտեմբերի 13-ին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Չինարիի գյուղացիները պատմել էին, որ շատ ծանր էր հատկապես նրա հիվանդ մոր վիճակը. «Բոլորի համար էր շատ ծանր էր Կարենի հետ հրաժեշտը, քանի որ նա չարչարանքների արդյունքում մահացավ ու մեծ չարչարանքների գնով կարողացան նրա դին հարազատներին վերադարձնեն, որ հանձնեն հողին: Բոլորն ասում էին, որ Ռուսաստանից եկել էր, որ ամուսնանար, այնինչ հողին հանձնեցին: Հարսանիքը անելու փոխարեն բոլորով նրա անժամանակ մահն ենք սգում»:

Նմանատիպ նյութեր