4791 դիտում
20:53 24-01-2015
«Ռեալ»-ը դժվարին պայքարում հաղթեց «Կորդոբա»-ին, Ռոնալդուն հեռացվեց խաղադաշտից. տեսանյութ
Իսպանիայի 20-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ռեալ»-ը դրամատիկ պայքարում կամային հաղթանակ տարավ 14-րդ տեղում ընթացող «Կորդոբա»-ի նկատմամբ:
3-րդ րոպեին Ալժիրի հավաքականի հարձակվող Նաբիլ Գիլասը 11 մետրանոց հարվածով առաջ մղեց տանտերերին, սակայն 26-րդ րոպեին Քարիմ բենզեման վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: 83-րդ րոպեին ոչ մարզական պահվածքի համար մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց մադրիդցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Պորտուգալացին միտումնավոր հարված հասցրեց մրցակցի խաղացողի դեմքին:
88-րդ րոպեին մրցավարը հավասարեցրեց թիմերի կազմերը: Գարեթ Բեյլի տուգանային հարվածից հետո Ֆեդերիկո Կարտաբիան ձեռքով խաղաց, որից հետո մրցավարը 11 մետրանոց նշանակեց և հեռացրեց «Կորդոբա»-ի խաղացողին: Նշակետից Գարեթ Բեյլը դիպուկ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին:
«Կորդոբա» - «Ռեալ»`1:2
Գոլեր` Գիլաս 3 (11մ) – Բենզեմա 26', Բեյլ 88' (11մ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2902 դիտում
02:12 03-02-2014
«Ատլետիկ» - «Ռեալ»`1:1. Ռոնալդուն հեռացվեց խաղադաշտից. տեսանյութ
8520 դիտում
11:57 25-01-2015
Թե ինչպես Ռոնալդուն հեռացվեց խաղադաշտից իր «կեղտոտ» արարքի համար. տեսանյութ
1618 դիտում
22:53 20-03-2014
«Անժի»-ն դուրս մնաց Եվրոպայի լիգայի խաղարկությունից. Կառլեն Մկրտչյանը հեռացվեց խաղադաշտից. տեսանյութ
Այս բաժնից
1408 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1210 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1774 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում