211652_close_icon
views-count1418 դիտում article-date 20:05 26-01-2015

Նախագահը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Հանրապետության Նախագահը, Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի՝ օրերս կայանալիք 2015 թվականի անդրանիկ նիստից առաջ, քննարկել են պետական հանձնաժողովի աշխատանքները և միջազգային ու միջեկեղեցական հարթակներում, սփյուռքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից այդ աշխատանքներին մասնակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև պետություն-եկեղեցի հարաբերություններին և սերտ համագործակցությանը, ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրներին ու առկա մարտահրավերներին:

Նմանատիպ նյութեր